Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Al Arabiya-ի ռեպորտաժը քուրդ զինյալների վերաբերյալ հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բին Սալմանի վերահսկողության տակ գտնվող «Al Arabiya» հեռուստաընկերության ռեպորտաժը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Արաբական հեռուստաընկերությունը «Հատուկ առաքելություն» կոչվող  ռեպորտաժ է պատրաստել, որն առնչվում է քուրդ զինյալներին, գրում է ermenihaber-ը։

Ըստ թուրքական աղբյուրների՝ ռեպորտաժում ասվում է, որ Թուրքիայում գործող ռեժիմը շարունակում է քրդերի նկատմամբ կիրառել  բռնության և  ռասիստական քաղաքականություն։ Այս ամենն էլ հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին, քանի որ քուրդ զինյալները Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ։

Նշված է եղել, որ Թուրքիան շարունակում է պարբերաբար ավիահարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազային, ինչը բարդացնում է այնտեղ ռեպորտաժներ իրականացնելը։

«Քանդիլ  հասնելը դժվար է, քանի որ ամեն բան հրթիռակոծող թուրքական ռազմական ինքնաթիռները կարող են ձեզ թիրախավորել»։ Ըստ «Al Arabiya»-ի  վերոնշյալ ռազմաօդային օպերացիաները Թուրքիայի զինուժի կողմից Քանդիլում ոչ միշտ են ունենում լավ արդյունքներ։

Արաբական հեռուստաընկերության ռեպորտաժում նաև ուշագրավ մանրամասներ են ներկայացվում քուրդ զինյալների կյանքից։

«Մեզ տասը մարդ դիմավորեց։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք մեծ խմբերով չեն կուտակվում։ Զինյալները ոչ մի անուն չունեն և հեռախոսներ չեն օգտագործում։ Թե ինչ է կատարվում աշխարհում տեղեկանում են ռադիոյից։ Ոչ աշխատավարձ են ստանում, ոչ էլ՝ ամուսնանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում