Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Մոսկվան թելադրեց իր օրակարգը․ այս հանդիպումը որոշ անորոշություններ կրճատեց

Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև ձևաչափով հանդիպումը հայկական կողմի համար փաստորեն չլուծեց գլխավոր հարցը՝ ռազմագերիների վերադարձը և անհետ կորածների լիարժեք որոնողական աշխատանքի իրականացումը: Դա մի կողմից նշանակում է, որ հանդիպման ընթացքում Ալիևը դրել է պայմաններ, որոնք արժանացել են Փաշինյանի մերժմանը, ինչի հետևանքով էլ գերիների հարցում Բաքվի ղեկավարը շարունակել է մնալ իր մերժողական դիրքում, մյուս կողմից նշանակում է, որ Հայաստանի վարչապետին չի հաջողվել լուծել Հայաստանի համար օրակարգային իր իսկ հռչակած առաջնահերթությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

«Այս հանդիպումները պետք է դիտարկել սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած պատերազմի շարունակության համատեքստում,- նշեց Ս. Սաֆարյանը: Նրա դիտարկմամբ՝ այս հանդիպումը առաջին հերթին որոշ անորոշություններ կրճատել է. «Անհայտ էր, թե ինչ խնդիրներ կարող ենք քննարկել Ադրբեջանի հետ, ինչ ձևաչափով, Մինսկի խմբի ձևաչափը լինելու է, թե ոչ: Այժմ նկատելի է, որ ՌԴ-ն հասկանում է, որ առանց Մինսկի խմբի չի կարող խաղալ: Այդ խմբի ներքո Ռուսաստանն ուզում է էքսկլյուզիվ խաղալ և չի ցանկանում, որ Մինսկի խմբի մյուս համանախագահները գործեն իրեն հավասար ակտիվությամբ: Ռուսաստանն  այսօր հրապարակավ հավաստիացումներ է տվել, որ չի շեղվում Մինսկի խմբի սկզբունքներից… Հետագայում պարզ կլինի, թե արդյոք ՌԴ-ն իսկապես չի շեղվելու Մինսկի խմբի սկզբունքներից: Թերևս նկատելի է, որ Ռուսաստանն աստիճանաբար վերադառնում է Մինսկի խմբի ձևաչափ»:

«Եռակողմ հայտարարությունից հետո ԱՄՆ-ը և Ֆրանսիան բացատրություններ են պահանջել ՌԴ-ից հրադադարի պայմանների շուրջ՝ հասկացնելով, որ այդ հայտարարության մեջ ամեն ինչ չէ, որ հրադադարի մասին է:

Նկատելի է, որ Մոսկվան շտապում է իրականություն դարձնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորածությունները, այդ թվում նաև հաղորդակցության ուղիների, ճանապարհների ապաշրջափակման հարցը, որպեսզի դրանք անշրջելի դառնան: Այս հարցերն են հետաքրքրում բոլորին՝ բացի գերիների խնդրից: Չեմ կարծում, թե գերիների և փախստականների հարցերը չեն քննարկվում, մենք չգիտենք, թե Փաշինյանը և Պուտինը ինչ են պայմանավորվել, դեռևս ունենք ինֆորմացիայի պակաս: Բայց ակնհայտ է, որ բացառապես Ռուսաստանն է թելադրել օրակարգը, դա երևում է այսօրվա եռակողմ, չորս կետանոց հայտարարությունից՝ տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ:

Չեմ կարծում, թե այդ ճանապարհների ապաշրջափակման շահառուն Ադրբեջանն է, դա բացահայտ ռուսական օրակարգ է»,- նշեց Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ 2008-ից մշակված ռուսական այս պլանը, որը նախատեսում էր 7 շրջանների վերադարձ և ռուս խաղաղապահների տեղակայում, մերձկրեմլյան աղբյուրների կողմից անվանվել էր «տարածքներ ապաշրջափակման դիմաց», և դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, երբ Լավրովը ժամանեց Հայաստան, լավրովյան պլանի մասին արտահոսք եղավ, հստակ նկարագրվեց, որ անվանումը հենց դա էր՝ «տարածքներ՝ ապաշրջափակման դիմաց»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում