Լիբանանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական շտաբը խորհուրդ է տվել յոթ օրով ամբողջովին փակել երկիրը վարակվածների թվի շարունակական աճի ֆոնին: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Al Jadeed հեռուստաալիքը ՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի խստացման միջոցառումների շրջանակներում նախատեսվում է փակել Ռաֆիկ Հարիրի անվան միջազգային օդանավակայանը: Բնակչությանը կտրվի 48 ժամ սննդի գնումներ կատարելու համար, որից հետո նախատեսվում է չորեքշաբթի օրը 24-ժամյա պարետային ժամ սահմանել մեկ շաբաթով:
Համավարակի սկզբից ի վեր իշխանություններն առաջին անգամ կփակեն սուպերմարկետները և մթերային խանութները, կգործեն միայն դեղատները, բժշկական հաստատությունները, Լիբանանի Կարմիր խաչի ընկերության մասնաճյուղերը և մի շարք իրավապահ մարմիններ:







































