Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ: Այս մասին հաղորդում է NBC Chicago-ն՝ հղում անելով իշխանություններին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն ահազանգ է ստացել հունվարի 9-ին, տեղական ժամանակով 17.30-ին (Երևանի ժամանակով 3.30-ին, հունվարի 10-ին): Հանցագործը պատանդ է վերցրել մի կնոջ, որին այնուհետև վիրավորել է հրազենից: Հաղորդվում է նաև մեկ այլ տուժածի մասին:
Բացի այդ, փոխհրաձգություն է տեղի ունեցել հանցագործի և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև, որի արդյունքում նա վիրավորվել է և մահացել հիվանդանոցում:







































