Մենք չգիտենք, այդպիսի փաստաթուղթ գոյություն ունի, թե ոչ, իրական է, դա, թե շինծու, ավելի շուտ դա կարող է շինծու լինել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ հունվարի 11-ին փաստաթուղթ է ստորագրվելու Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ: «Բայց քանի որ մենք անցել ենք նոյեմբերի 9-ը, մենք իրավունք չունենք անտեսել որևէ հնարավոր զարգացում: Այն, ինչ եղավ նոյեմբերի 9-ին, մեզ հիմք է տալիս կասկածել բոլոր հնարավոր քայլերի վրա, և նախապես զգուշացնել, որ այլևս թույլ չենք տալու երկրի ապագայի հետ խաղալ: Երկիրը վտանգի տակ դնել այլևս թույլ չենք տալու, թող դա լավ իմանան»,-ասաց նա:







































