Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի եւ Մատաղիս-Թալիշ ուղղություններով։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ հունվարի 6-ին որևէ աճյուն չի հայտնաբերվել:
«Աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքը մաքուր է»,-նշել է Հունան Թադոսյանը:
Նշենք, որ Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո մինչ այժմ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն: