Եվրամիության արտաքին քաղծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն «լուրջ մտահոգությամբ» է ընդունել ուրանի 20 տոկոս հարստացնելու վերաբերյալ Իրանի որոշումը և դեռ ծրագրում է անել ամեն ինչ Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտում իրանցի գիտնականները կարողացել են ուրանի հարստացումը հասցնել 20 տոկոսի: Ուրանի հարստացման 20 տոկոսից բարձր մակարդակը համարվում է սպառազինական: