Այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության առջև էին հավաքվել անհետ կորած զինծառայողների ծնրողներն ու հարազատները: Նրանց խոսքերով՝ իրենց համար չկա աշխատանքային և ոչ աշխատանքային օր: Իրենք կառավարությունից պահանջում են իրենց հարցերի պատասխանները տալ և օր առաջ լուծել խնդիրները: Ծնողները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մեզ պետք են գերիների կոնկրետ անուն ազգանունները, տվյալներ, ես համոզված եմ, որ Բաքվի բերդերում 800-ից ավել երեխեք կան, այսօր բոլորը պիտի գործի գան, պիտի աշխատեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:










































