Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Մենք կփոխենք այս ապիկար եւ մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին. Վազգեն Մանուկյան

Փաստորեն այսօրվա մեր անկախ պետությունը՝ հանձինս կառավարության, բանակի, ուժային կառույցների ղեկավարության, չի պաշտպանում մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը, տարածքները, մեր ունեցվածքն ու շահերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացնելով Վազգեն Մանուկյանի տեսակետը։

«Մեր կորուստները շարունակվում են: Այժմ հերթը հասել է Շուռնուխին:

1988 թվականի Սումգայիթյան դեպքերից հետո, երբ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցավ սարսափելի կոտորած, եւ մենք ականատես եղանք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ բանակը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ բանակը) մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության պաշտպան չեն հանդիսանում, Հայաստանում մեծ թափով սկսվեցին կազմավորվել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ԽՍՀՄ հսկայական սահմանափակումների պայմաններում կարողացան զինվել եւ իրենց ձեռքը վերցնել հայ բնակչության պաշտպանությունը:

Դրանից հետո մենք անցանք մեծ ճանապարհ. ունեցանք անկախ պետություն, ստեղծեցինք մարտունակ բանակ, գրանցեցինք փայլուն հաղթանակներ: Բայց այժմ հայտնվել ենք նույն վիճակում:

Փաստորեն այսօրվա մեր անկախ պետությունը՝ հանձինս կառավարության, բանակի, ուժային կառույցների ղեկավարության, չի պաշտպանում մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը, տարածքները, մեր ունեցվածքն ու շահերը:

Փոխարենը մենք անընդհատ լսում ենք ինքնարդարացման սուտ, տգետ բացատրություններ իշխանության կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորության մեջ դնել մեր ժողովրդին իր ամուլ իշխանությունը երկարաձգելու համար:

Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգության ու շահերի պաշտպանությունը, ժողովրդի բնական իրավունքն է այդ պաշտպանությունը վերցնել իր ձեռքը:

Մենք կփոխենք այս ապիկար եւ մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին: Այն ռազմական ուժը, որ ձեւավորվել էր տասնյակ տարիների ընթացքում, նորից կկարողանա երաշխավորը լինել մեր անվտանգության:

Բայց դա ժամանակ է պահանջում, եւ այդ ընթացքում մենք անընդհատ նոր կորուստներ ենք ունենում, սեղմվում են մեր երկրի սահմանները, անպաշտպան են մնում մեր սահմանամերձ բնակավայրերն ու բնակիչները:

Այս պայմաններում կարեւորում եմ, որ մեր երիտասարդները, սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը, ծանր պատերազմների միջով անցած մեր վետերանները նորից կազմավորեն պաշտպանական ջոկատներ, բանակցեն եւ համագործակցեն խաղաղապահ զորքերի հետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի մեկնաբանությունների ու իրականացման շրջանակներում (այն, ինչ չեն անում ՀՀ պետական կառույցները) եւ պաշտպան կանգնեն մեր երկրի սահմաններին եւ մեր ժողովրդի անվտանգությանը»,-նշված է հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում