Դուբայում կայանալիք World Expo ցուցահանդեսում նախատեսվում է ներկայացնել Միքելանջելոյի Դավթի արձանի կրկնօրինակը՝ որպես Իտալիայի գլխավոր խորհրդանիշ: Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Սեսիլիա Հոլբերգը ասել է, որ քանդակը պետք է դառնա եղածների ամենադիպուկ պատճենը, իսկ դրա արտադրության ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են:
Ենթադրվում է, որ Դավթի արձանը կտեղադրվի ութանկյուն «Հիշողության թատրոնում»՝ Expo-ի Իտալիայի տաղավարի հենց կենտրոնում:









































