Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է նաև Կիպրոսում:
Ինչպես պարզվել է, նոր տեսակի վարակը հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունից ժամանած 12 մարդու մոտ:
Ավելի վաղ կորոնավիրուսի «բրիտանական» շտամը հայտնաբերվել էր Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում: Ենթադրվում է, որ այն ավելի մեծ վիրուսային ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար, ավելի արագ է տարածվում և ունի ավելի բարձր՝ մինչև 70% վարակելիություն:









































