McAfee Inc. Համակարգչային անվտանգության հարցերով զբաղվող ընկերությունը հայտարարել է, որ առնվազն վերջին 5 տարվա ընթացքում կիբերհանցագործները թիրախ են դարձրել ավելի քան 70 կառավարական կազմակերպության, ոչ առևտրային խմբերի և կորպորացիաների, տեղեկատվություն գողանալու նպատակով: Այդ ցուցակում հայտնվել են ՄԱԿ-ը, ՄՕԿ-ը և բազմաթիվ, հատկապես ամերիկյան, ընկերություններ:
McAfee չի ասել, թե ով կարող է այս հարձակումների հետևում լինել, բայց կարծում է, որ դա ազգային պետություն է: