Թաիլանդում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր տարբերակով վարակվածության առաջին դեպքերը: Այս մասին հաղորդում է տեղի Thai PBS հեռուստաալիքը:
Մուտացված վիրուսը հայտնաբերվել է երկիր ժամանած բրիտանական ընտանիքի մոտ՝ նշվում է հաղորդագրության մեջ: Այս պահին ընտանիքի բոլոր 4 անդամները, այդ թվում՝ երկու երեխաները, գտնվում են հիվանդանոցում կարանտինի մեջ:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հաղորդել էր, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր, մուտացված տեսակ, որն ավելի արագ է տարածվում, քան հայտնի շտամները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70%-ով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները:












































