Սննդի գերմանացի փորձագետ Հայդրուն Շուրբերտը նշել է քնի համար վնասակար մթերքները, գրել է Focus-ը:
Ցանկում է հայտնվել նաեւ մատուտակը: Խոտաբույսը, սննդագետի խոսքով, պարունակում է մեծ քանակությամբ գլիցիրիզինային թթու, որը բարձրացնում է ճնշումը եւ ազդում ջրա-աղային հաշվեկշռի վրա: Քնի համար վնասակար մթերքների թվում են հայտվնել նաեւ շոկոլադը եւ կոֆեին պարունակող ըմպելիքները: Շուբերտն անքնությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տվել հրաժարվել ուշ ընթրիքներից՝ օրգանիզմին հանգստի տրամադրվելու հնարավորություն ընձեռելու համար: