SPI-B խմբի բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ կանայք ավելի են հակված վարակվելու կորոնավիրուսով, քանի որ ավելի շատ են զբաղված տնային գործերով և, մասնավորապես, ավելի շատ են լվացք անում: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հետազոտողները նշել են, որ կանայք զբաղվում են տնային գործերով` չկասկածելով, որ COVID-19-ը կարող է մինչև 3 օր կենսունակ մնալ գործվածքների և մակերեսների վրա:
Գիտնականների խոսքով` ավելի շատ ռիսկի են ենթարկվում այն տնտեսուհիները, որոնք ապրում են տարբեր սերունդների մարդկանց հետ: