Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրը փորձում է ֆրանսիական անձնագիր ստանալ: Սթենլի Ջոնսոնն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ նրա որդին ԵՄ-ի հետ Brexit-ի վերաբրյալ համաձայնագիր է ստորագրել:
Daily Mail-ի փոխանցմամբ, նա արդեն իր մոր ծննդավայրի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու գործընթացում է: Այսպես նա ցանկանում է կապ պահպանել Եվրամիության հետ:
Ջոնսոն ավագը նախկինում Եվրախորհրդարանի անդամ է եղել: Նա քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին 2016 թվականի բրիտանական հանրաքվեի ժամանակ: Ընդ որում, նա իրեն եվրոպացի է անվանում, ոչ թե Մեծ Բրիտանիայի քաղաքացի:







































