Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը

Հասարակությունը պետք է ձեռքը վերցնի կառավարման ղեկը

Համենայնդեպս, դատելով նախորդ տարեվերջին արված հայտարարություններից, 2021 թվականը Հայաստանի համար կարող է լինել ընտրական տարի՝ խորհրդարանի արտահերթ ընտրությամբ: Իհարկե, այդ հանգամանքը ենթակա է լինելու ներքին ու արտաքին մի շարք գործոնների, որոնք իրենց հերթին ժամանակի մեջ դինամիկ փոփոխման ենթակա են, սակայն մի բան հստակ է, որ արտահերթ ընտրության անհրաժեշտությունը օրեցօր դառնում է ավելի նկատելի և ակնառու: Մյուս կողմից, սակայն, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, ընտրությունը ինքնին լոկ տեխնիկական գործողություն է, որը, իհարկե, շատ կարևոր է իրականացնել ազատ և օրինական ռեժիմի ապահովումով, սակայն անգամ այդ պարագայում կարող է վերածվել խնդրի, եթե չի ստացել բովանդակային նշանակություն: Հայաստանում արտահերթ ընտրության մասին խոսելիս պետք է աներկբա ամրակցել հավելումը՝ արտահերթ բովանդակային ընտրություն: Որովհետև, երբ մենք դիտարկում ենք ներկայիս քաղաքական դաշտը, ուժերի հարաբերակցությունն ու գույները, ապա իրավամբ առաջանում է հարց՝ իսկ ի՞նչ է փոխվելու այս կամ այն ուժերի տեղերով փոփոխությունից հետո: Այդ հարցը գոնե առայժմ չունի շոշափելի պատասխան, որովհետև գոնե առայժմ Հայաստանում ներքաղաքական կյանքը շարունակում է լինել բովանդակազուրկ, դրանում շարունակում է բացակայել հանրության վստահության համար կոնկրետ առաջարկներով ու գաղափարներով մրցակցությունը:

Միևնույն ժամանակ, իր հերթին այդ հարցում գործ ունի անելու հանրությունն ինքը, իհարկե, հանրային հարթությունում գործունեություն ծավալող տարբեր անհատների և խմբերի, տարբեր ինստիտուտների միջոցով: Հանրությունը պետք է գաղափարական, բովանդակային, ծրագրային քաղաքական պայքարի և մրցակցության, այսպես ասած, պասիվ պահանջի ռեժիմից անցնի պահանջի ակտիվ, նախաձեռնող ռեժիմի: Հակառակ դեպքում, քաղաքական դերակատարների ճնշող մեծամասնությունն ինքը չունի փոխվելու մոտիվացիա: Հանրությունն ինքը պետք է սկսի փոխել քաղաքականությունը, որովհետև միևնույն է այդ քաղաքականությունը կա, շարժվում է՝ հանրությամբ, թե առանց դրա: Ըստ այդմ, այստեղ ընտրությունը մեծ չէ՝ թողնել այդ վիճակի ինքնահո՞ս շարունակություն, թե՞ այդուհանդերձ մտածել կառավարելու մասին: Սա խնդիր է, որն, իհարկե, ինքն էլ չի լուծվում ինքնահոս կերպով, և պետք է գտնվեն այն լուծելու պատրաստ, ցանկություն և կարողություն ունեցող խմբեր, շրջանակներ, որոնք անմիջապես քաղաքականության մեջ չեն, որոնք չունեն քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն, բայց որոնց համար, մեղմ ասած, միևնույն չէ, թե ինչ տեսակի քաղաքականություն է զբաղվում պետության և, ըստ այդմ, նաև իրենց ճակատագրով:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում