Ամերիկյան մասնագետներն առաջին անգամ Կալիֆոռնիայի նահանգում կորոնավիրուսի նոր շտամով վարակ են արձանագրել, որը նախկինում հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը՝ ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի հետ հարցազրույցում: Հեռարձակումն իրականացվել է նահանգապետի կայքում:
«Մոտ մեկ ժամ առաջ մեզ հայտնեցին, որ Միացյալ Թագավորությունում և այլուր հայտնաբերված այս նոր շտամը, որը երեկ՝ երեքշաբթի, գրանցվել էր Կոլորադոյում, հայտնաբերվել է այստեղ՝ Կալիֆորնիայում», – ասել է Նյուսոմը: