Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի ներքաղաքական կյանքն ապակայունացնելու հերթական փորձն է. թողե՛ք ժողովուրդն իր վերքերը բուժի ու սկսի ապրել

Դեկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված «գաղտնի» գրության պատճենը:

Անվտանգության խորհուրդը արձագանքել է այդ հրապարակմանը՝ նշելով, որ Մինասյանը ՀԱՊԿ հերթական վարժանքների պլանը ներկայացրել է իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում՝ դրանից բխող հետևություններով։

Ներկայումս Հայաստանում ներքաղաքական պայքարը ծավալվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության դավաճանության և Ռուսաստանի դերի ու պատասխանատվության, պատերազմի ընթացքի, դաշնակիցներին չդիմելու շուրջ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի հրապարակումն էլ, կարելի է ասել՝ հենց այս շարքից է։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ դատելով մամուլի հրապարակումներից ու դեպքերի ընթացքից, կարող ենք գալ միանշանակ եզրակացության, որ դա աղմուկ է ոչ մի բանի շուրջ։ «Դա եղել է աշխատանքային մի փաստաթուղթ, որը բացարձակապես որևէ կապ չունի այն նշանակության հետ, որը փորձում են այդ թղթաբանությանը հաղորդել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ սա Հայաստանում իրավիճակի ապակայունացման հերթական անհաջող, կացնային փորձն է։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս կարծում է, որ սա Հայաստանի ներքաղաքական կյանքը ապակայունացնելու հերթական միջոցն է։ «Պատերազմից հետո հատկապես սա սաստկացել է՝ ինչ-որ մութ գործարքներ, ՀԱՊԿ-ի նախազգուշացումներ։ Տեսնում են՝ ոչ մի հարց չի լուծվում, նման մի բան լրատվամիջոց են նետում, մի տաս օր քննարկում են ու անցնում է։ Բայց, հա, ժողովուրդը պետք է հիվանդությունից բուժվի՝ հատկապես առաջին դեմքերը։ Հերիք է օտարի թելադրանքով Հայաստանում ստուգումներ անեն, պատերազմի օրերին տեսանք, թե ՀԱՊԿ-ն իրենից ինչ է ներկայացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Եթե ուզում եք որևէ ճշգրիտ բան իմանալ, ապա նկատի ունեցեք հետևյալը. Ռուսաստանը ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ գոտեմարտի մեջ է, դրա համար մերձենում է Թուրքիայի հետ՝ 1920 թվականի օրինակով։ Թուրքիան էլ հայկական հարցի գինն է պահանջում, ինչը Ռուսաստանը սիրով բավարարում է։

Ով ինչպես հասնի, մեր երկիրն օգտագործում է, այսօրվա փրկիչների խումբն էլ, փրկիչ փեսայի միջոցով, սիրով բավարարում է, դադարեցնել է պետք։ Իշխանությունը ճիշտ է, որովհետև ժողովուրդն իր հետ է, ու ոչ մի ՀԱՊԿ իրեն չի փրկի։ Թողեք ժողովուրդն իր վերքերը սկսի բուժել ու ապրել։ Իշխանության փոփոխությո՞ւն են ուզում՝ դեպի հանրաքվե կամ ընտրություններ, մնացածը հեղաշրջում է ու պետական հեղաշրջման ձև, որը քրեորեն պատժելի է»․

Եզրափակելով՝ քաղաքագետը նաև հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է այդ փաստաթուղթը հայտնվել Սերժ Սարգսյանի փեսայի ձեռքերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում