Անձը հաստատող նոր քարտային համակարգի ներդրման մասին օրերս պայմանագիր է կնքվել լեհական PWPW կազմակերպության հետ:
Հիշեցնենք, որ համակարգի ներդրման համար մրցույթը հայտարարվել էր անցած տարվա վերջին: Նախնական հաղթող էին ճանաչվել լեհական PWPW (գումարն անմիջապես վճարելու ձևաչափով մրցույթում) և ֆրանսիական Oberthur կազմակերպությունները (ներդնելուց հետո վճարումը իրականացվելու էր տարաժամկետ):
«Առաջին լրատվականի» հետ զրույցում «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ 4-6 ամիսը բավարար կլինի նոր համակարգի ներդրման համար, և հաջորդ տարվա սկզբին արդեն կտրվեն նոր չիփերով անձնագրերը (ID քարտեր):
Նշենք, որ Վրաստանում օգոստոսի 1-ից սկսել են նոր սերնդի վկայականների՝ ID քարտերի բաժանումը: Անձը հաստատող նոր քարտի արժեքը 30 լարի է:











































