Tuesday, 30 06 2026
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան

ԱՄՆ հետախուզությունը՝ Արցախի իրավիճակի մասին

«2021 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների մասին» փաստաթղթում, որ հաստատել են ԱՄՆ կոնգրեսականները, երկրի հետախուզական ծառայություններին պահանջ է ներկայացված երեք ամիսների ընթացքում պատրաստել և Կոնգրես զեկույց ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի առնչությամբ: Ամերիկացի կոնգրեսականների պնդմամբ` առաջիկա ամիսների ընթացքում Ազգային հետախուզության կողմից նախապատրաստվելիք այդ զեկույցում նախ և առաջ պետք է հստակորեն վեր հանվեն Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների` տարածաշրջանում ունեցած ռազմավարական շահերը։ Այդ հանգամանքը տալիս է հարցերի տեղիք՝ նկատի ունենալով այն, թե հատկապես ինչ է դիտարկվում դաշնակիցների ռազմավարական շահեր ասելով: Բանն այն է, որ ԱՄՆ ֆորմալ դաշնակիցները, որոնք շահեր էին հետապնդում Արցախի դեմ պատերազմում, հենց այդ պատերազմը հրահրողները, սնուցողներն էին՝ Թուրքիա, Իսրայել:

Վրաստանը, եթե դիտարկենք դաշնակիցների կատեգորիայում, ապահովում էր այդ սնուցումը:

Այդպիսով, եթե ի մի բերենք իրավիճակը, ապա պետք է արձանագրենք, որ Արցախի դեմ պատերազմի արդյունքում շահել են ԱՄՆ ֆորմալ դաշնակիցները, կամ ավելի ստույգ՝ նրանցից մեկը եղել է պատերազմողն ու, ըստ էության, հաղթողը, իսկ մյուսը՝ պատերազմ սնուցողը: Եվ հազիվ թե Իսրայելը սնուցեր այդ պատերազմը հարվածային և մահաբեր սպառազինությամբ՝ մատակարարելով Ադրբեջանին, եթե չունենար շահ: Այդպիսով, ի՞նչ են ուզում պարզել կոնգրեսականները, եթե դիտակենք դաշնակիցների ֆորմալ շրջանակը: Միևնույն ժամանակ, իսկ կա՞ ոչ ֆորմալ շրջանակ: Այդ մասին եզրակացություն կամ գնահատական տալը շատ դժվար է, որովհետև մյուս խաղացողները ԱՄՆ, մեղմ ասած, թշնամական կատեգորիայում են՝ Ռուսաստան, Իրան:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին, ապա Նահանգները մեկը դիտարկում են թուրքական արբանյակի դերում, մյուսը՝ ռուսական: Ցավալիորեն, սա մի իրականություն է, որը գոյություն ունի արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո, և որը Հայաստանում չի արժանացել բավարար ուշադրության: Եվ դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային ազդեցությամբ թիվ մեկ գերտերությանը և նրա ռեգիոնալ ռազմավարությանը, ըստ այդմ՝ դրանից բխող հնարավորություններին կամ ռիսկերին: Ասել, թե Հայաստանն ընդհանրապես չի դիտարկել այդ հանգամանքները, կլինի սխալ: Դրանք դիտարկվել են թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության, թե՛ Սերժ Սարգսյանի նախագահության, թե՛ անգամ Նիկոլ Փաշինյանի վարչապետության երկուսուկես տարիների ընթացքում, արվել են որոշակի քայլեր, որոնք, սակայն, խիստ անբավարար են եղել ռազմավարական ազդեցություն թողնելու տեսանկյունից, արժանանալով Ռուսաստանի հակազդեցությանը: Ինչ վերաբերում է Փաշինյանի ժամանակաշրջանին, ապա այստեղ, թերևս, իր դերը կարող էր ունենալ նաև ժամանակի սղության գործոնը, թեև, անշուշտ, առանցքային նշանակություն են ունեցել նաև տնտեսական հարցերի առնչվող որոշումներ, որոնց կայացումը կարող էր ունենալ ռազմա-քաղաքական էական նշանակություն Հայաստանի անվտանգային հեռանկարների համար: ԱՄՆ հետախուզության զեկույցն, իհարկե, հասանելի չի լինի ոչ միայն Հայաստանի հանրությանը, այլ անգամ կառավարական շրջանակին, թեև շոշափվող տրամադրություններին ձեռնհաս լինելու համար, թերևս, պետք է անել շատ բան: Առավել ևս, որ դեմոկրատական վարչակազմի հանգամանքը թույլ է տալիս ակնկալել ռեգիոնալ քաղաքականության հանդեպ ավելի շահեկան հայացքներ, որոնք թույլ կտան աշխատել հայկական շահերի առաջմղման ուղղությամբ, թեև, անկասկած, առավել քան բարդ «մեկնարկային կետից», քան մինչև պատերազմը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում