Thursday, 02 07 2026
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ

Ալիևի հակառուսական բունտի կոչը

ԱՊՀ պետությունների ղեկավարների Վեհաժողովում Բաքվի ղեկավար Ալիևի ելույթի մեջ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հիշատակումը ուներ, անշուշտ, մի քանի նպատակ, տարբեր տրամաչափի: Խոսքն այն դրվագի մասին է, երբ Էրդողանի խամաճիկը հայտարարում էր, թե հայկական բանակի վրա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի անարդյունավետությունը չէ, այլ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի: Ալիևի նպատակներից մեկն, անշուշտ, այդօրինակ հայտարարություններով Հայաստանի ներքաղաքական և հասարակական տրամադրությունների վրա ազդեցությունն ու «հեռակառավարումն» է: Կա նրա այդ նպատակը կամ ակնկալիքը չարդարացնելու մեկ միջոց: Հայաստանում հանրությունը, ներքաղաքական դերակատարները կարող են միմյանց ունենալ ամենատարբեր հարցեր, պահանջներ, հարցադրումներ, մեղադրանքներ, կոշտ քննադատել միմյանց, ընդդիմախոսել, բայց այդ ամենում նրանցից որևէ մեկը չպետք է որևէ մյուսի հասցեին անդրադառնալիս հղում անի Ալիևին կամ նրա որևէ պաշտոնյայի: Հայկական կյանքում դա պետք է լինի երկաթե կանոն: Ցավոք, չի եղել այդպես տարիներ շարունակ: Ալիևի հայտարարության ավելի խոշոր տրամաչափի նպատակը, սակայն, հասցեագրված է թերևս ոչ թե Հայաստան, այլ Ռուսաստան, լինելով գործնականում «դիվանագիտա-դրացիական» ապտակ այդ երկրի նախագահ Պուտինին: Այլ կերպ, քան ապտակ, հնարավոր չէ գնահատել այն, երբ ԱՊՀ Վեհաժողովում գերակայի կարգավիճակ ունեցող Պուտինը ստիպված է լսել, թե Էրդողանի խամաճիկի կարգավիճակում հայտնված Ալիևն ինչպես է հեգնում ՌԴ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող Հայաստանին, ու նաև, օրինակ, ՌԴ նախագահ Պուտինի ընկերոջ կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանին:

Բանն այն է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը 2․5 տարիների ընթացքում ռուսական պրոպագանդայի և Հայաստանում Ռուսաստանի և Պուտինի ընկերների ու բարեկամների շուրթերով պիտակավորվեց իբրև «հակառուսական» կամ «սորոսական», ապա Սերժ Սարգսյանի և առավել ևս Ռոբերտ Քոչարյանի հասցեին, անշուշտ, անհնար է անել այդպիսի բնորոշումներ: Ահա այդ համատեքստում, Ալիևը խոսելով հայկական բանակի, Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի մասին, Պուտինին ակնարկում է, որ պարտվել է ոչ միայն «հակառուսական» Փաշինյանը, այլ նաև Ռուսաստանի ընկեր ու բարեկամ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Հարցը տվյալ դեպքում Ալիևի «ախտորոշման» ճշմարտացիությունը չէ, որքան էլ հայկական պարտությունն ունի խորքային և հանգամանալից վերլուծության կարիք՝ ապագայում հաղթանակի վերածվելու համար: Հարցը Ալիևի նպատակն է՝ ԱՊՀ Վեհաժողովի առաջ ի ցույց դնել Պուտինի պարտությունը: Դրանով, անշուշտ, Ալիևը փորձում է մեղմել իր պարտության գիտակցումը, որ Բաքվում գալիս է ժամանակի հետ՝ Արցախը Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը Թուրքիային հանձնելու առումով: Սակայն, դա, իհարկե, այլ պատմություն է, մեկ այլ շերտ: Վերադառնալով Էրդողանի խամաճիկի հայտարարության նպատակի հիմնական տրամաչափին, ապա հարկ է արձանագրել. Ալիևը արցախյան պատերազմի մեզ համար ցավագին արդյունքի մատնանշումով և այդ համատեքստում Պուտինի պարտության մասին ակնարկով, ազդակ է հղում Վեհաժողովի մասնակից մյուս երկրների՝ թյուրքալեզու գերակշռող մեծամասնությամբ, որ կա Պուտինի հանդեպ հաղթանակի նախադեպ և հնարավորություն: Այլ կերպ ասած, ԱՊՀ թյուրքալեզուների համար Ալիևն անում է Էրդողանի գովազդ, անշուշտ, ոչ առանց վերջինիս համաձայնության և գուցե նույնիսկ ուղիղ ցուցումի: Այլ կերպ ասած, Ալիևի ելույթը ԱՊՀ Վեհաժողովում, հետխորհրդային տարածքում թյուրքական բունտի կոչ էր, առնվազն նախաբան՝ հիմնական կոչից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում