Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ հայտնվելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Լեռնային Ղարաբաղում կողմերից որևէ մեկի կողմից ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների իբր շրջափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ռուսական խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում կատարում են առաջադրանքներ սովորական ռեժիմով, ինչպես դիտորդական դիրքերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի հարցում»,- ասել են նախարարությունում:
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի շտաբը շարունակաբար համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների հետ, այդ թվում ՝ հնարավոր միջադեպերի կանխման նպատակով:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ խաղաղապահները գործում են Ղարաբաղում ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի պայմանավորվածություններին համապատասխան։
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, հավելել են գերատեսչությունում:









































