Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Ղուկասյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը»,- գրել է Ղուկասյանը:
Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018թ.-ի հոկտեմբերի 10-ին:










































