Չեչնիայի Աչխոյ-Մարտանովսկի շրջանում ոչնչացվել է ապօրինի խմբավորումների անդամներից մեկը: Այս մասին իր Telegram ալիքում հաղորդել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Այսօր Աչխոյ-Մարտանովսկի շրջանում հաջող իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է ապօրինի զինված խմբավորումների անդամ Կազբեկ Բայդուլաևը: Իրավապահների շարքում զոհեր չկան»,- ասվում է հաղորդագրությունում:
Կադիրովը նշել է, որ զինյալը գործել է ինքնուրույն, առանց հանցակիցների:
«Չեչնիայի Հանրապետությունում իրավիճակը կայուն է և հանգիստ: Սահմանափակող միջոցներ չեն մտցվել: Տեղաշարժն ազատ է»,- հավելել է Կադիրովը:
Բացի այդ, Կադիրովը հրապարակել է զինյալի լուսանկարը, որը ծնունդով Չեչնիայից է և հետախուզման մեջ է գտնվում 2012թ.-ից՝ անօրինական զինված խմբավորման անդամ լինելու մեղադրանքով:









































