ԱՄՆ Կոնգրեսի սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոննելը շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Այսօր ես ցանկանում եմ շնորհավորել ընտրված նախագահ Ջո Բայդենին, նա նոր մարդ չէ սենատի համար, նա բազմաթիվ տարիներ է նվիրել պետական ծառայությանը: Ես նաև ցանկանում եմ շնորհավորել Կալիֆոռնիայից մեր գործընկեր փոխնախագահ ընտրված Քամալ Հարիսին»,- ասել է Մաքքոննելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախագահ Թրամփը մինչ այժմ չի ընդունել ընտրություններում իր պարտությունը և փորձում է Բայդենի հաղթանակը վիճարկել դատարաններում:









































