«Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի չհասկանալ և չգիտակցել, որ պետք է հեռանա, ապա մենք միասին պետք է այդ պաշտոնը հեռացնենք Նիկոլից։ Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը»,- երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը նաև կոչ էր անում Արաբկիր համայնքի բնակիչներին ևս միանալ երթին, որովհետև նրանց շնորհիվ ընտրել են պատգամավորների, որոնք հեռացել են ժողովրդից ու հիմա թաքնված խոսում են ժողովրդի անունից։