Չինաստանի իշխանությունները դադարեցնում են տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանին սահմանակից Դունին քաղաքի հետ` կորոնավիրուսի համավարակի նոր բռնկման մեծ վտանգով պայմանավորված: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով տեղական իշխանություններին:
Համաձայն իշխանության կարգադրության` դեկտեմբերի 13-ից սկսած որևէ անձ կամ փոխադրամիջոց չի կարողանա լքել Դունինի սահմանները: Ժամանակավորապես դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Խանութների, շուկաների և այլ հասարակական վայրերի աշխատակիցները պարտավորվել են մեկ շաբաթվա ընթացքում իշխանություններին ներկայացնել իրենց աշխատակիցների կորոնավիրուսի թեստի արդյունքները:
Դունինում բնակվում է 210 հազար մարդ, այն 60 կմ հեռավորության վրա է Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքից:








































