Instagram-ի իրանցի աստղ Ֆաթիմա Հիշվանդին տասը տարով բանտ են նստեցրել՝ սոցիալական ցանցերում իր «սարսափելի հյուծված դեմքի» խմբագրված լուսանկարները տեղադրելու համար: Այս մասին գրում է Daily Mail- ը: Շատերը կատակով են ընդունել աղջկա «կերպարանափոխումը»՝ դիմահարդարման և ֆոտոխմբագրիչների օգնությամբ, սակայն Իրանի ոստիկանությունը ձերբակալել է նրան ՝ Instagram- ում հայտնի դարձած ևս երեք կանանց հետ միասին:
Հիշվանդին մեղադրել են աստծոն անարգելու, բռնության դրդելու, անընդունելի եղանակներով եկամուտ ստանալու և երիտասարդության շրջանում կոռուպցիան խրախուսելու մեջ:








































