Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ զանգվածային արտադրություն հիմնելու առաջարկով: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այժմ պետք է միավորենք ջանքերը բարձր արդյունավետության պատվաստանյութի զանգվածային արտադրության համար»,- ասել է նա՝ խոսելով ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների համատեղ առաջարկների մասին:
Մյասնիկովիչը նշել է, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարները մշակել են նաև ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագիր:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թվականի մայիսին՝ Ղազախստանում:








































