Thursday, 02 07 2026
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում

Արմատական փոփոխության չենթարկված ոստիկանության պարագայում ակնկալելի է, որ նման դրսևորումներ կունենանք

Վերջին օրերին ոստիկանության աշխատակիցները դիմում են գրում, հեռանում։ Ոստիկանության մայոր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի օպերլիազոր Դերո Ուզունյանը հայտարարություն էր տարածել, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դադարեցնում է ծառայությունը։ Նա նաև նշել էր, որ լքում է ոստիկանությունը հանուն փրկության․ «Վստահ եմ՝ փոքր-ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս»։

Ոստիկանության օպերլիազոր կապիտան Սերգեյ Ղարիբյանն էլ աշխատանքից ազատման դիմում էր գրել՝ նշելով, որ ոչ մի ապօրինի հրաման չի կարող կատարվել մեր կողմից՝ մեզ հակադրելով մեր իսկ ժողովրդին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով հարցին՝ ինչ է լինելու, եթե ոստիկանության շարքերը լքելը համատարած բնույթ կրի, նշեց, որ բացի հրապարակային հայտարարություններից՝ այլ շարժառիթներ, թե ինչով է պայմանավորված ոստիկանության ծառայությունից նրանց դուրս գալը, չկան։

«Պետք է ասեմ, որ ոստիկանության համակարգը՝ թե՛ համավարակի պայմաններում, թե՛ հետպատերազմյան իրավիճակում, հասարակական կարգի պահպանման առումով բավական լուրջ մարտահրավերների առջև է գտնվում, և այս ամենը չէր կարող որևէ ազդեցություն չունենալ։ Բայց կոնկրետ ինչով է պայմանավորված ամեն մի անձի կողմից դիմում գրել-դուրս գալը, կարող է շատ բազմաթիվ գործոններով պայմանավորված լինել։ Մենք ժամանակին ասում էինք՝ հենց իրավապահ համակարգում վեթինգ պետք է իրականացնել՝ մթնոլորտ փոխելու, ոստիկանության աշխատանքը ժողովրդավարական և իրավական պետության արժեքների և սկզբունքների հիման վրա իրականացնելու նպատակով»,- ասաց Սաքունցը։
Այս քայլերը չարվեցին, դրա համար, նրա խոսքերով, հիմա դժվար է ասել, թե դրանք այն աշխատողնե՞րն են, որոնք գտնում են, որ այս գործելակերպը չի համապատասխանում սկզբունքներին, թե՞ քաղաքական շարժառիթ կա։

«Այն, որ ոստիկանությունը մշտապես է օգտագործվել որպես քաղաքական գործիք, և հիմա էլ է, դա փաստ է։ Պետք է իրականացնել զտում, որ ոստիկանության ծառայությունը կարողանա զերծ մնալ նման դրսևորումներից և լինել օրենքով ոչ միայն շարժվող, այլ նաև օրենքի հիման վրա ստեղծված, ձևավորված, նկատի ունեմ կադրերի համապատասխանությունը ժողովրդավարական երկրի չափանիշներին։ Եվ հիմա արմատական փոփոխության չենթարկված ոստիկանության պարագայում ակնկալելի է, որ նման դրսևորումներ կունենանք նաև տարբեր պետական մարմիններում՝ հաշվի առնելով, որ բողոքողների գերակշիռ մասը կոռումպացված ավտորիտար կառավարման ստեղծողներն են, և հաշվի առնելով, որ իշխանությունը արմատական փոփոխություն չկատարեց, մարդիկ, հնարավոր է, չեն տեսնում ապագան այդ կառույցի մեջ»,- նշեց իրավապաշտպանը։

Սաքունցը բացառում է, որ ոստիկանությունում այս իրավիճակը կոլապսի կհանգեցնի, քանի որ, ըստ նրա, կոլապսի կարող է հանգեցնել անգործությունը, պետական մարմինների կառավարման արդյունավետության, թափանցիկության, բարեխղճության սկզբունքների հիման վրա չկազմակերպելը։

Այնուամենայնիվ, մի քանի ոստիկանի այսպիսի քայլը չի կարող ճնշում լինել իշխանության վրա, սա շատ կարևոր հարց է․ «Մենք գործ ունենք չփոփոխված ոստիկանության հետ, այնուամենայնիվ, գտնում եմ, որ միշտ էլ եղել են այդ կառույցում մարդիկ, որոնք կարողացել են այն պահպանել, համեմատեք, բացի դրանից, դեռ պետք է համեմատենք, թե անցած տարիներին ոստիկանական համակարգում քանի հոգի է դուրս եկել, որոնց մասին չեն բարձրաձայնում։ Քաղծառայությունը պետք է գրավիչ լինի, դրան ուղղված քայլ չի արվել, բայց դա չի կարող գնահատվել որպես պատժիչ գործոն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում