Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Մոզաիկա պեպինո վիրուսը մարդկանց համար որևէ վտանգ չի ներկայացնում. Այն երբևէ չի հանդիսացել կարանտին վնասատու

Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելելու է Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի և պղպեղի ներմուծումը մոզաիկա պեպինո վիրուսով արտադրանք հայտնաբերելուց հետո։ Այս մասին նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ: ««Ռոսսելխոզնադզոր»-ն անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել լոլիկի և պղպեղի ներմուծումը, որոնք արտահանվում և/կամ արտադրվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Ռուսաստանի Դաշնության տարածք Pepino mosaic virus-ի մուտքը և տարածումը կանխելու նպատակով: Նախկինում այս մարզից վարակված բանջարեղեն է ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պետք չէ այդ որոշման տակ քաղաքական ինչ-ինչ պատճառներ փնտրել, որովհետև եթե պատճառը քաղաքական լիներ, ապա արգելքը կտարածվեր առհասարակ Հայաստանից բանջարեղենի ներկրման վրա, այլ ոչ թե միայն մեկ մարզի:

«Վնասատուի պատճառով սանկցիա կիրառելու հիմնավորումը բավարար կլիներ սանկցիա կիրառել ավելի լայն։ Իսկ հաշվի առնելով, որ սանկցիան կիրառվել է շատ փոքրիկ ծավալով, այդտեղից ենթադրում եմ, որ քաղաքական պատճառներ չկան՝ այն պարագայում, որ պետական լիազոր մարմինը չի էլ հերքում, որ մենք ունենք կարանտին վնասատու։ Պետական կառույցը՝ ի դեմս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, չի ասել, որ մենք վնասատու չունենք։ Ըստ էության չի բացառվում, որ արտահանված խմբաքանակի մեջ կարող էր լինել վնասատու։ Իսկ եթե կարող էր վնասատու լինել, ապա ինչ իմաստ ունի խոսել քաղաքական պատճառների մասին»,- ասաց Պիպոյանը։

Ինչ վերաբերում է  ներկրման արգելքի հնարավոր հետևանքներին, Պիպոյանն ասաց, որ բնականաբար այն կարող է ունենալ բացասական հետևանք, քանի որ այդ մարզի տնտեսվարողները հիմնականում արտահանման վրա են աշխատում։ Բայց մյուս կողմից էլ՝ այդ ապրանքի մի մասը իրացվում է մեր շուկայում: «Հետևաբար սարսափելի բան չկա, այդ ապրանքը մեր շուկայում կիրացվի, բայց մենք պետք է պայքարենք, որ չունենանք նման կարանտին վնասատուներ, որպեսզի կարողանանք խոչընդոտները հաղթահարել ու նման խնդիրների չբախվել»,- եզրափակեց Պիպոյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ  այդ վիրուսը երբևէ չի հանդիսացել կարանտին վնասատու և ներառված չի եղել ԵԱՏՄ կարանտին վնասատուների ցանկում։ Հետևաբար հայկական կողմը դրան մեծ ուշադրություն չի դարձրել։ Սակայն քանի որ ՌԴ-ն որոշել է դրան ուշադրություն դարձնել վիրուսը ՌԴ-ում հայտնաբերելուց հետո՝ մոտ երկու ամիս առաջ տեսակոնֆերանս է եղել ռուսական կողմի հետ, և հայկական կողմը ժամանակ է խնդրել, որ մեր լաբորատորիան կարողանա գնում իրականացնել և այդ հետազոտման համար անհրաժեշտ հավաքածուն ներկրել Հայաստան: «Եվ քանի որ ՌԴ-ն որոշել է ուշադրություն դարձնել, ապա մենք մոնիտորիգ կանենք՝  հասկանալու համար, թե ինչ պատկեր ունենք։ Կարևորը, հիշեցնենք, որ այդ վիրուսը մարդկանց համար որևէ վտանգ չի ներկայացնում և մեծ վնաս լոլիկին և պղպեղին չի հասցնում»,- ասաց Ավետիսյանը։

ՍԱՏՄ պետը երեկ նաև հեռախոսազրույց է ունեցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ, որի ժամանակ քննարկվել են հետագա աշխատանքները՝ ինչպես առկա սահմանափակումը վերացնելու, այնպես էլ իրենց մասնագետներին ներգրավելու լաբորատոր հետազոտությունների մեթոդիկայի ներդրման հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում