«Հայկական ժամանակ»-ն իր այսօրվա համարում գրում է, որ վերջին օրերի շոգը բացասաբար է ազդել գյուղատնտեսության վրա.
«Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի փոխանցմամբ` վերջին 4 օրերին հանրապետության կաթնատու կովերի կաթը նվազել է 15-20 տոկոսով, ինչը կազմում է օրական շուրջ 300 տոննա:
Չի օգնում նույնիսկ կովերի պտուկները գոլ կամ սառը ջրով լվանալը: Հովհաննիսյանի խոսքով՝ կաթնատու կովերի կաթի նվազում է սկսվում, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է +36-ը: «Այսինքն, նրանց ախորժակն ընկնում է, նրանք չեն կարողանում նորմալ սնվել, ինչն իր հերթին ազդում է կաթի քանակի վրա»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ դա դժվար թե բերի կաթնամթերքի թանկացման»:







































