ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախատեսում է հրապարակավ պատվաստվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես, անշուշտ, մտադիր եմ պատվաստվել, երբ պատվաստանյութը հասանելի լինի ինձ և երբ հարմար իրավիճակ լինի»,- ասել է նա:
Նա հավելել է, որ պատվաստվելու է հրապարակավ:










































