Սեյեդ Քազեմ Սաջջադին նշանակվել է Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսային ու խորհրդարանային, ինչպես նաև արտասահմանում բնակվող իրանցիների հարցերով տեղակալի պաշտոնում՝ գրում է parstoday.com-ը:
Ընդունելով Հոսեյն Ջաբերի Անսարիի հրաժարականը, Իրանի ԱԳՆ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Սեյեդ Քազեմ Սաջջադիին նշանակել է Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսային ու խորհրդարանային, ինչպես նաև արտասահմանում բնակվող իրանցիների հարցերով տեղակալի պաշտոնում:
Սեյեդ Քազեմ Սաջջադին եղել է ՀՀ ԻԻՀ դեսպան, արտերկրում բնակվող իրանցիների հարցերով զբաղվող վարչության գլխավոր տնօրեն, Դիմադրողական տնտեսության վարչության գլխավոր տնօրեն և արտգործնախարարի խորհրդական:










































