Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե բացի կապիտուլյացիոն փաստաթղթից` բանակցվո՞ւմ է արդյոք այլ փաստաթուղթ, որով կհստակեցվեն անորոշությունները:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցը տարածաշրջան, և կան անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում. էս պահին որևէ կոնկրետ թուղթ չկա սեղանին դրված»:
Պատգամավորը արձագանքեց. «Նպատակահարմար չէ՞, որ հնարավորություն տաք նոր բանակցողին` հասնելու ավելի հայանպաստ լուծումների»:
Վարչապետը, սակայն, նշեց, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի է և հետևողական է ՀՀ շահերը պաշտպանելու գործին:
Մանրամասն՝ տեսանյութում:









































