Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է 2021թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
«Պետական կառավարման համակարգը կատարել է իր գործառույթները: Պետծառայողների վարձատրության կարգավորումների շրջանում ունենք նաև աշխատավարձեր, հավելավճարներ, պարգևատրումներ: Չկարողացա խուսափել բառից, որովհետև օրենքն է այդպես սահմանում»,- հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով` օրենքով սահմանված է, որ քաղծառայողների համար ամեն տարի պետք է նախատեսվի 10 տոկոս պարգևատրման ֆոնդ:
Մանրամասն՝ տեսանյութում:







































