Թերթի տեղեկություններով՝ մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալվելուց հետո նրա սեփականություն հանդիսացող կոմբինատի նկատմամբ մի խումբ հավակնորդներ են հայտնվել.
«Թեև այս ընթացքում կոմբինատը տնօրինում է նրա կինը, և նշում էին, որ նա հասցրել է սեփականությունը ձևակերպել ընտանիքի, մասնավորապես եղբոր անունով, սակայն պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ: Ըստ Ախթալայում տարածված լուրերի՝ կոմբինատի նկատմամբ հավակնություններ ունի նաև Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Աժ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը: Բնակիչների պատմելով՝ Սաշիկ Սարգսյանը հատկապես վերջին շրջանում հաճախ է այցելում Ախթալա՝ գնում է իր շքախմբով, ծանոթանում տեղացիներին և արդեն սկսել է զբաղվել նաև կոմբինատի գործերով: Ըստ ախթալացիների՝ անգամ կոմբինատում իր յուրայիններին է տեղավորել։









































