Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց. «Ի վերջո՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար ե՞րբ է հայտարարվելու սգո օր»:
Նրա խոսքով` խորհրդարանական երկու ուժերը արդեն ներկայացրել են, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, դրան միացել են նաև երկու հոգևոր առաջնորդները և այլք. «Հայաստանի Հանրապետությունում այլևս նոր իրողություններ են: Պարոն Փաշինյան, դուք չեք կարող այս իրողությունները հաշվի չառնել: Ձեր հրաժարականի գործընթացը երկարաձգելով ավելի եք բարդացնելու իրավիճակը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































