Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Փաշինյանի հրաժարականը պահանջում են խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ուժերը, ՀՀ նախագահը, մտավորականները, ԵՊՀ-ն, ԳԱԱ-ն և այլք. «Այսօր Ամենայն հայոց կաթողիկոսն ու Արամ Ա-ն են պահանջել նրա հրաժարականը»:
Նրա խոսքով` այդ պահանջով ամեն օր տեղի են ունենում բողոքի աննախադեպ ակցիաներ: Նա իր խոսքը հղեց վարչապետին և ասաց. «Սա հանրային պահա՞նջ է, թե՞ ոչ, պարոն Փաշինյան»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































