ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվել են երրորդ աշխարհի երկրում քվեարկության մակարդակով, դրանք «ամբողջովին կեղծված» են: Այս մասին հայտարարել է պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը:
«Սա խայտառակություն է մեր երկրի համար: Կարծես երրորդ աշխարհի երկիր լինի, այդ քվեաթերթիկները թափվում են ամեն տեղից՝ օգտագործելով սարքեր, որոնք նույնիսկ պարզ չէ, թե ում են պատկանում, և որոնց մասին ոչ-ոք ոչինչ չգիտի», – ասել է Թրամփը:
Նրա խոսքերով, դեմոկրատները դա խափանումներ են անվանում, բայց «նրանց բռնել են հազարավոր ձայներ ուղարկելիս», որոնք դեմ էին Թրամփին:
Թրամփը հավելել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում մարդիկ «շատ կարևոր բաներ կտեսնեն»:








































