Բրիտանիայում մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 17 հազար դեպք է հայտնաբերվել: Այս մասին հաղորդվում է երկրի կառավարության կայքում:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում համաճարակի ընթացքում 1 723 242 մարդ թեստի դրական արդյունք է ստացել: Բացի այդ, երկրում անցած օրվա ընթացքում մահացել է ևս 231 հիվանդ:
Ընդ որում, Իտալիայում այս ցուցանիշը մոտավորապես 1 728 878 է: Կորոնավիրուսով հիվանդների թվով երկիրը զբաղեցնում է վեցերորդ տեղը:










































