Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու հարցով:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան ներկայացրեց ՀՀ-ում առկա սպառնալիքները և անելիքները:
Նրա խոսքով` թուրք-ադրբեջանական նկրտումները շարունակական են. «Մեղրիի խնդիրը հայտնի պանթուրանական ծրագրի մեխն է, և այսօր մեզ մոտ այդ խնդիրը այնքան չի քննարկվում, որքան Թուրքիայում»:
Նա նշեց, որ Թուրքիան կարող է հայտարարել ՀՀ-ի հետ սահմանները բացելու մասին. «Ի՞նչ պետք է անի Հայաստանը, կա՞ արդյոք ծրագիր նման սպառնալիքը կանխելու համար»:
Խոսելով անելիքների մասին` նա նշեց. «Պետք է լինի վերլուծական և քաղաքական դաշտի ապատգիտացում. դիլետանտիզմը հոշոտել է այդ համակարգերը: Հաջորդը նոր մարտահրավերների գույքագրումն է»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































