Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու հարցով:
Դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանը ասաց. «Վարչապետի հրաժարականի ձեր կողմից ներկայացրած սցենարը կարծես թե ընդունելի չէ: Եթե «Իմ քայլը» ընտրի իր սեփական թեկնածուին, ի՞նչ է փոխվելու դրանից: Այդ սցենարով շարժվելու դեպքում մենք երկարաձգելու ենք այս ճգնաժամային իրավիճակը և վտանգի տակ ենք դնելու արդեն Հայաստանի գոյությունը: Այս իրավիճակի համար պատասխանատու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ամբողջ խմբակցությունը: Այնպիսի սցենար է պետք, որը կմեկուսացնի իմքայլականների գործողությունները, եթե ոչ, ես կարծում եմ, մենք նորից մի վտանգավոր շրջապտույտի մեջ ենք մտնելու»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































