«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռի ուղևորները վայրէջք են կատարել Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում: Այդ մասին հաղորդել է FoxNews հեռուստաալիքը: Նյու Յորքի և Նյու Ջերսիի օդանավակայանի վարչության տվյալների համաձայն, տարհանման պատճառը դարձել է ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին ստացված տեղեկատվությունը:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդել է, որ ուշադիր հետևում է Մոսկվայից Նյու Յորք ժամանող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում այնտեղ պատրաստակամություն են հայտնել հյուպատոսական օգնություն ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացիներին:
Ավելի ուշ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանն իր Twitter-ում հաղորդել Է, որ ինքը «լիովին բաց է, և չվերթներն իրականացվում են առանց ուշացումների»: Նաև նշվում է, որ բոլոր «վթարային միջոցառումներն» ավարտվել են:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են այն մասին, որ ուղևորներին, որոնք «Աերոֆլոտ»-ի չվերթով ժամանել էին Մոսկվայից, հսկում է տրանսպորտային ոստիկանությունը։










































