Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն համաձայնել է քաղաքական երկխոսություն վարել ընդդիմության ներգրավմամբ՝ տնտեսության վերականգնման ուղիները որոշելու համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ես համաձայն եմ (Իսպանիայի նախկին վարչապետ) Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գաղափարի հետ՝ կազմակերպել համաժողովրդական երկխոսություն Վենեսուելայի՝ ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ», – հայտարարել է Մադուրոն:
Ավելի վաղ Մադուրոն քվեարկել էր խորհրդարանական ընտրություններում:
Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 6-ին, որին մասնակցում էին 107 քաղաքական կուսակցություն և միություն: Ավելի քան 20 կուսակցություններ, ներառյալ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:









































