Ռուսաստանի Դաշնության Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի բնակչությանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչությունում հայտնել են, որ ռուս ռազմական բժիշկները ընդունել են արդեն շուրջ 40 տեղի բնակիչների:
«Խորհրդատվություն, զննություն և մասնագիտական բուժօգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և այլ պրոֆիլային մասնագետներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:









































