Wednesday, 01 07 2026
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում

Կողմ եմ, որ պետությունը կազմակերպի քննություններ, բայց մրցույթի պայմանները պետք է սահմանեն բուհերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Ինչպե՞ս եք գնահատում ընդունելության քննության կարգի փոփոխությունը: Որքանո՞վ էր դա հրամայական, և որքանո՞վ է այն ժամանակին արված:

– Կարծում եմ՝ ուշացած է այս փոփոխությունը, և դա ակնհայտ է: Ճիշտ կլիներ սրա մասին սեպտեմբերին հայտարարել, բայց, ինչպես ասում են, նախարարությունը օրենքով մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ ուներ: Բայց հաշվի առնելով, որ այս տարի անորոշություններ կային, ցանկալի կլիներ ավելի շուտ հայտարարել: Համենայնդեպս, դիմորդները պետք է պատրաստ լինեին ամբողջական տարբերակին: Այս տարի, կարծում եմ, ընտրվել է միջանկյալ տարբերակը. քանի որ անցյալ տարի մեկ քննությունով ընդունելություն անցկացնելու մոտեցումը չաշխատեց, որովհետև մրցակցային ֆակուլտետներում մեկ քննությունով ստացվեց այնպես, որ շատ բարձր միավորներով դիմորդները դուրս էին մնում, դրա համար այս տարի մեկ քննությունով անցկացնելը կլիներ կոպիտ սխալ: Մյուս կողմից՝ 3 քննությունը իր մեջ որոշակի ռիսկայնություն է պարունակում, որովհետև այս տարվա դրությամբ դեռ չգիտենք, թե հունիս-հուլիսին համաճարակի հետ կապված ինչ իրավիճակ է լինելու: Հնարավոր է՝ այս տեմպերը պահպանվեն, և դժվարություններ լինեն քննություններ կազմակերպելու առումով: Դրա համար, իմ կարծիքով, ընտրվել է ոսկե միջինը՝ 2 քննություն: Նաև որոշակի ճկունություն է թողնված դիմորդներին՝ վճարովի թափուր տեղերի պարագայում մրցույթի մասնակցել դպրոցական թվանշանով: Դա էլ որոշակի լրացուցիչ հնարավորություն է: Եթե երկու քննություն լինի, ապա կարծում եմ, որ այս տարվա ամառվա պատմությունը չենք ունենա, ավելի մեղմ տարբերակ կլինի:

Այսինքն՝ այս որոշումը որոշակիորեն պայմանավորված էր նաև այս տարի ընդունելության քննություններից հետո ստեղծված մեծ աղմուկով, երբ մեծ թվով դիմորդներ բարձր բալերով դուրս մնացին, դուրս եկան փողոց իրենց իրավունքների համար պայքարելու: Այս ռիսկերը հիմա չեզոքացվա՞ծ են:

– Չեզոքացված չեն, բայց բավական մեղմացված են: Այսինքն՝ եթե դու երկու քննություն ես դնում, ապա չեմ կարծում, որ դե, ասենք, 36 միավորով մարդը չի ընդունվի: Երկու քննության դեպքում անցողիկ շեմերը հաստատ նվազելու են, որովհետև ոչ բոլոր դիմորդներն են կարողանալու երկու քննությունից էլ բարձր ստանալ: Բայց ամեն դեպքում այս համակարգն իրեն սպառել է: Մենք պետք է աստիճանաբար մտածենք ընդունելության իրավունքը բուհերին տալու մասին, որովհետև ճիշտը դա է: Բուհը պետք է որոշի, թե ում է ընդունում, և ինքը կողմնորոշվի, թե ուզում է զանգվածային համալսարա՞ն լինել, թե՞ էլիտար: Այսինքն՝ ինքն ուզում է բոլորին ընդունե՞լ, նույնիսկ 7,5 ստացողին, թե՞ ասում է՝ չէ, ինձ համար ներքին շեմը կարևոր է, և եթե դու 7 կամ 10 բալ ես ստացել, ես չեմ ուզում, որ դու ինձ մոտ սովորես: Նաև կարծում եմ՝ նախարարության տեսակետը, որ կարևորում են մասնագիտական կողմնորոշումը, խոցելի է: Պակաս կարևոր չէ, թե քանի միավոր է մարդը հավաքում: Եթե ես ամբողջ կյանքս երազել եմ բժիշկ դառնալ, բայց 7,5 եմ ստանում քիմիայից կամ կենսաբանությունից, ապա ինչքան էլ իմ երազանքն է բժիշկ դառնալ, չեմ կարծում, թե 7,5 բալ ստացողը կարող է լավ բժիշկ դառնալ: Այստեղ, բացի մասնագիտական կողմնորոշումից, կարևոր է նաև, թե դիմորդը պատրաստվածության ի՞նչ աստիճան ունի: Հիմա կարող է մարդը երազում է օդաչու դառնալ, բայց եթե ընդունելության քննություններին շատ ցածր է ստանում, կարո՞ղ ենք վստահել նրան: Այսինքն՝ քննության արդյունքն էլ է կարևոր, դա էլ պետք է հաշվի առնել: Ի վերջո, մենք չունենք չափանիշ, թե արդյոք այդ մարդն իսկապես կարո՞ղ է այդ մասնագետը դառնալ, թե՞ ուղղակի երազում է, կամ այդտեղ է դիմել, որովհետև հեշտ է:

Մենք վերջին տարիներին լսել ենք, որ ընդունելության քննությունները, որպես այդպիսին, պետք է վերանան: Փաստորեն Դուք նո՞ւյնպես հակված եք դրան:

– Ընդունելության քննություն պետք է լինի: Մենք բուհերի ընդունելության ժամանակ երկու պրոցես ունենք՝ մեկը քննությունն է, մյուսը՝ մրցույթը: Այսինքն՝ ես կողմ եմ, որ պետությունը շարունակի կազմակերպել քննություններ, բայց մրցույթի պայմանները պետք է սահմանեն բուհերը: Պետությունը կազմակերպում է քննություն, դու քննությունը հանձնում ես, քո միավորը ստանում ես: Համալսարանը հայտարարում է, թե ինքն ում է ընդունում: Օրինակ՝ եթե համալսարանը հայտարարում է, որ ես իրավագիտության ֆակուլտետում 17 միավորից պակաս ստացողին չեմ ընդունում, ես էլ ստացել եմ 16, նշանակում է՝ ես չեմ կարող գնալ էնտեղ: Ես պետք է գնամ ուրիշ բուհ: Այսինքն՝ ես կողմ եմ, որ ընդունելության քննությունները մնան, և դա արվի կենտրոնացված, իսկ մրցույթը, թե ով քանի միավորով որտեղ կարող է սովորել, դա արդեն ամեն բուհ ինքն իր շեմը թող սահմանի, թե որն է իր շեմը տվյալ մասնագիտության համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում