Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Թող խաղան բոլորը, բայց ապագայի, ոչ աղետների վրա

17 կուսակցությունների արդեն հայտնի ձևաչափը հայտարարել է վարչապետի իր միասնական թեկնածուի անունը պաշտոնապես: Ինչպես արդեն հայտնի էր նախապես՝ թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Կուսակցությունները հայտարարել են նաև Հայրենիքի փրկության շարժում սկսելու մասին, որի նպատակը գործող իշխանությանն արագ հեռացնելն ու արտահերթ ընտրությամբ նոր իշխանություն ձևավորելն է: Այդ իմաստով, տեղի ունեցողը, իհարկե, բովանդակային նորություն չի պարունակում, որքան էլ հստակեցվել է վարչապետի թեկնածուի անունը: Կարող էր Վազգեն Մանուկյանի փոխարեն քննարկվել այլ անուն, կասկածից վեր է, որ այլ թեկնածուն միևնույն է լինելու էր արդեն գործող ձևաչափի քաղաքական տրամաբանության արեալում, ըստ այդմ՝ հազիվ թե թեկնածուի անձը այս դեպքում վկայեր այլ բովանդակության մասին: Ընդ որում, այդ արձանագրումն անում ենք առանց բովանդակության վերաբերյալ գնահատականի: Ի վերջո, հարկ է Հայաստանի ներքաղաքական իրողությունների տեսանկյունից արձանագրել մի բան՝ գնահատական տալու է հանրությունը, և այդ իրողությունների հետագա զարգացումը կախված է լինելու հանրության գնահատականից՝ թե՛ իշխանությանը, թե՛ քաղաքական կյանքի մյուս դերակատարներին տրվող գնահատականից:

Այդ իմաստով, ակնառու է, որ Հայաստանում այժմ ընթանում է պայքար այդ գնահատականի համար, զանազան հռչակվող նպատակների համատեքստում, սակայն պայքար այդ գնահատականի համար:

17-ի ձևաչափը, միասնական թեկնածուն, Հայրենիքի փրկության շարժումը, անկասկած, այդ քաղաքական պայքարի շրջանակից է: Ակնառու է, որ դրանում ներկայացված ուժերի ներկայիս խնդիրը հնարավորինս արագ վարչապետի հրաժարականի հասնելը չէ: Ռացիոնալ խնդիրը, որ նկատելի է ձևաչափի վարքագծում, հնարավորինս արագ վարչապետի և կառավարող ուժի վարկանիշի գահավիժման հասնելն է: Պատերազմը և պարտությունը անկասկած բերել են այդ վարկանիշի անկման, սակայն, այդ իմաստով, Հայաստանում հանրային տրամադրությունների բավականին բարդ կառուցվածք է: Իշխանությունը կորցրել է վստահություն ու վարկանիշ, այստեղ իրողությունն անառարկելի է: Մյուս կողմից, սակայն, չկա ընդդիմադիր ուժ, որն ունի նվազագույն անհրաժեշտ վստահություն ներքաղաքական իրադարձությունների ղեկն իր ձեռքը վերցնելու համար: Խոսքն անգամ մեծամասնություն վերցնելու մասին չէ, այլ ներքաղաքական իրադարձությունների շարժիչ դառնալու մասին:

17 կուսակցությունները հավաքական ձևաչափով այժմ փորձում են լուծել այդ խնդիրը՝ ընդլայնել սեփական քաղաքական ազդեցության գոտին կամ, ավելի շուտ, կրճատել այն տարածությունը, որ հետհեղափոխական շրջանում առաջացել էր իրենց և նոր մեծամասնության միջև: Այլ կերպ ասած, նրանք այժմ անում են դա մեծամասնության ազդեցության գոտին առավելագույնս նվազեցնելու կամ զրոյացնելու նպատակադրումով, նույն մեծամասնությանը պարտադրելու համար, որպեսզի 2018-ի ապրիլյան մեթոդի և տրամաբանության կիրառումով կատարվի վարչապետի փոփոխություն: Սակայն դա կարող է լինելու երկու պարագայում՝ կամ այնպիսի ժողովրդական աջակցություն, ինչպիսին 2018 թվականին էր, կամ ժողովրդական լայն անտարբերություն: Բայց լայն անտարբերությունն ինքնին դեռևս գուցե բավական չէ, քանի որ դա պետք է ընդամենը ներիշխանական հեղաշրջման տարբերակը իրագործելու համար: Որովհետև մեծամասնությունը կամ ժողովրդական լայն զանգվածի ճնշմամբ է գնում վարչապետի անվստահության և նոր վարչապետի ընտրության, կամ ընդդիմադիր ուժերին հաջողվում է խորհրդարանական մեծամասնության անհրաժեշտ թվաքանակ կտրել և բերել իրենց ճամբար: Բայց դա անելու համար պետք է, որպեսզի լինի հանրային անտարբերություն, որպեսզի հանրությանը չհետաքրքրի այդ փոփոխությունը: Նաև այդ պատճառով է, որ ներքին տեղեկատվական պատերազմի շրջանակում բավականին նկատելի է ոչ միայն իշխանության հանդեպ անվստահության խորացման տրենդը, այլ նաև իրավիճակի հանդեպ հանրային հուսահատության, ապատիայի, Հայաստանի հետ կապված ապագայի բացառման միտումը: Այլ կերպ ասած, Հայրենիքի փրկության շարժումը «խաղադրույք» է կատարել հայրենիքի աղետալիության տրենդի վրա: Հայաստանում փաստորեն նոր քաղաքականության փոխարեն նոր թափով բռնկվում է աղետի վրա խաղալու հետխորհրդային Հայաստանի ընդդիմադիր ոչ բարի «ավանդույթը»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում