Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-10-ը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Նախատեսվում է, որ մեր հարգարժան նախագահը դեկտեմբերի 9-10-ը կայցելի Ադրբեջան», – հայտնել են մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Բաքվում գործակալության աղբյուրը հայտնել էր, որ Էրդողանը կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու ռազմական շքերթին:









































